ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Դուք ինչ գիտեք՝ պետությունն ինչ է

Դուք ինչ գիտեք՝ պետությունն ինչ է
09.09.2020 | 18:33

ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը, որը նաև ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ է, ուշագրավ բացահայտում է արել։ Նա իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է, որ 2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի՝ գաղտնի նյութեր պարունակող զեկույցը չպարզված հանգամանքներում հայտնվել է այդ նյութերին ծանոթանալու որևէ իրավասություն չունեցող անձի ձեռքերում, որը հանրայնացրել է այդ տեղեկությունները:

Պատկերացնու՞մ եք, թե սա ինչ է նշանակում։ Այս իշխանությունը ոչ մի տաբու չունի, ոչ մի երաշխիք չկա, որ դասալիքների այս իշխանությունը վաղը պետական այնպիսի գաղտնիք չի հրապարակի, որն ուղիղ հարվածի տակ կդնի մեր երկրին ու նրա քաղաքացիներին։ Մինչև որտե՞ղ կարող է հասնել այս իշխանության՝ նախկիններին հարվածելու մոլուցքը, որ պետական գաղտնիքի մակարդակի տեղեկություններ աջ ու ձախ չսպրդեն։
Դրա համար նախ պետք է իմանալ՝ ում ինչ ես վստահում։ Անդրանիկքոչարյաններն ինչ գործ ունեն բանակի, նիկոլփաշինյաններն էլ՝ պետության կառավարման հետ։ Դեռ ինչե՜ր ենք տեսնելու։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7365

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ